ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին հարցաքննության կանչելու նոր փորձ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: ՀՔԾ-ն, սակայն, առաջարկը մերժել է, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին վկայի կարգավիճակով կրկին հրավիրվել է հարցաքննության: Իսկ կգա նա հարցաքննության, թե ոչ, հայտնի չէ:

Ամեն դեպքում, չի բացառվում` հարցաքննության ներկայանալուց հրաժարվելու պատճառով նրան բերման ենթարկելու եւ հետախուզում հայտարարելու կարիք լինի: Պողոսյանին առաջին անգամ հարցաքննության հրավիրելուց անցել է 12 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ դիմեց ՀՔԾ: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին, որ Միհրան Պողոսյանը չի հայտնել, թե երբ կներկայանա հարցաքննության:




Լրահոս