Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն այսօր Փարիզում հոսպիտալացվել է, տեղեկացնում է RMC Sport-ը:
Ինչպես աղբյուրն է հայտնում, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ հանդիպումից հետո 78-ամյա բրազիլացու ինքնազգացողությունը վատացել է և նրան Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկից տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, Պելեին մոտ կանգնած մարդիկ վստահեցրել են, որ ֆուտբոլի «Արքայի» կյանքին վտանգ չի սպառնում:
Պելեն երեկ երեկոյան Կիլիան Մբապեի հետ համատեղ հարցազրույց տվեց Hublot ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ: