ԳՇ պետի որոշումն ու նախարարի զայրույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի օգոստոսի 17-ին, ՀՀ ՊՆ հրամանով, ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել: Միաժամանակ, ՊՆ-ն սահմանել է հեռախոսից օգտվելու կարգը:

Ըստ էության, նախարարի այս որոշումը ոգեշնչեց շատ զինվորների ծնողների, սակայն բանակում հեռախոս պահելու գործընթացը նախարարությունում նոր որոշում կայացնելու պատճառ է դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը որոշում է կայացրել, որ սպաները եւս կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Նման հեռախոսներ ունենալն արգելված է նաեւ սպաներին:

ԳՇ պետի այս որոշումը Պաշտպանության նախարարությունում ներքին տարաձայնության ու ոչ հաճելի խոսակցությունների պատճառ է դարձել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս