Կառավարությունը կապահովագրի դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է դատավորներին ապահովագրել դժբախտ պատահարներից, բնականաբար` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապահովագրական հատուցման չափը առաջին խմբի հաշմանդամի համար կսահմանվի 3 մլն 500 հազար դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար` 2 մլն 250 հազար դրամ, իսկ երրորդ խմբի հաշմանդամի համար` 1 մլն դրամ:

Ի դեպ, ՀՀ-ում դատավորների առավելագույն թիվը ներկա պահին կարող է լինել 253 հոգի, եւ օրենսդրությամբ նման երաշխիքների վերաբերյալ կարգավորումներ երբեւէ ամրագրված չեն եղել:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դատավորների համար մի շարք սոցիալական երաշխիքներ կան նախատեսված, այդ թվում` դատավորի մահանալու դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, որ կազմում է 4.5 մլն դրամ, Բայց այն չի նախատեսում դատավորի` դժբախտ պատահարի հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում:




Լրահոս