Ալյուրի գինը բարձրացել է, իսկ տավարի ու խոզի մսի գները նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտ ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, ալյուրի գները բարձրացել են 4, հացինը` 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժանացել է սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը:

Մսամթերքի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 0.7 տոկոս. հիմնականում նվազել են տավարի ու խոզի մսի գները: Բայց, չնայած սրան, թռչնամիսն է թանկացել 2.1 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` հացաբուլկեղենն ու ձավարեղենը եւս թանկացել են. այս շուկայում մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 1 տոկոս գնաճ:




Լրահոս