Ինչու էր Դավիթ Տոնոյանը մեկնել ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ աշխատանքային այց ունեցավ ԱՄՆ, որի ընթացքում նախարարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տարբեր ոլորտների համար պատասխանատու փոխտեղակալներ Ջերեմի Բրեների, Ռոբ Բերշինսկիի, Ջոն Հեֆերնի, Թոդ Չափմանի, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի տարածաշրջանային հարցերի տնօրեններ Սելեստ Վոլանդերի եւ Վիկտորիա Թեյլորի, ինչպես նաեւ ԱՄՆ հայ համայնքի լոբբիստական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ:

Armlur.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պաշտպանության նախարարը ԱՄՆ մեկնել է ՄԱԿ-ի անվտանգության խաղաղարար առաքելությունների համաժողովին, որը անցակցվում է նախարարների մակարդակով։ «Այդ ֆորմատում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար կազմի հետ։ Միացյալ Նահանգների կառավարությունից այնտեղ ներկայացված ամենաբարձր պաշտոնյան եղել է պետդեպարտամենտի քարտուղարի տեղակալը, որի հետ ինքը հանդիպել է։ Դրանից բացի պաշտպանության նախարարը եղել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրավերով։

Կանզաս նահանգը այն նահանգն է, որի հետ ՀՀ-ն իրականացնում է ռազմական փոխհամագործակցությունը, եւ այնտեղ շատ բարձր մակարդակով իրեն ընդունել է նաեւ նահանգապետը։ Այսինքն` եղել են ամենաբարձր կարգի հանդիպումներ»,-ասաց Հովհաննիսյանը։ Հարցրինք` ԱՄՆ-ում ինչպիսի՞ն են եղել արձագանքների Հայաստանի` Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու հետ կապված։

Հովհաննիսյանն ասաց, որ այդ մասով նոր արձագանք եւ գնահատական չի եղել այցի շրջանակներում։




Լրահոս