Հոլանդական «Վիլեմ II»-ը եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը. այս մասին հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Այս ամենի պատճառն այն է, որ Հոլանդիայի առաջնության 26-րդ տուրում կայացած «Վիլլեմ II»-«Ֆորտունա Սիտարդ» խաղի ժամանակ Օզբիլիսը հրաժարվել է փոխարինման դուրս գալ: Դրանից հետո Արասը ուղարկվել էր երկրորդ թիմ: Այս ամենից հետո թիմի ղեկավարությունը եւ հայ կիսապաշտպանը խոսակցություն են ունեցել եւ եկել այն եզրակացությանը, որ պետք է խզվի պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Վիլեմ II» էր տեղափոխվել «Բեշիկթաշից» վարձակալական հիմունքներով: Հավելենք նաեւ, որ ֆուտբոլիստը հոլանդական թիմում անցկացրել է 17 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ: