ՖՈՏՈ. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրենը կեղծ փաստաթղթե՞ր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին տեղյակ է պահվել, որ հիմնադրամի խորհրդի կողմից հեռացված տնօրեն Մհեր Խաչատրյանը, լինելով Գյումրու տնակների ապամոնտաժումը և տարածքի ազատումը հաստատող հանձնաժողովի անդամ, հիմնադրամի անունից ստորագրել է կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես Այս տարվա մարտի 18-ին 237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել է ակտը, որի տնակը կիսաքանդ է, իսկ տարածքը՝ չմաքրված: Կից ներկայացվում ենք այսօր՝ ապրիլի 4-ին կատարված լուսանկարը:

Մհեր Խաչատրյանը մարտի 25-ին ստորագրել է հետևյալ 159/109 տնակի ազատման ակտը: Ներկայացնում ենք հանձնաժողովի որոշ անդամների կողմից ստորագրված ակտը և ամբողջական տնակի՝ այսօր՝ ապրիլի 4-ին կատարված լուսանկարը:

Մարտի 25-ին որպես 159/330 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման փաստ՝ ստորագրել է այնպիսի տնակի ազատման ակտ, որի տեղում այժմ կառուցված է երկհարկանի բնակարան, իսկ սեփականատերը, ըստ շրջանառվող լուրերի, ևս մեկ բնակարան է ստանալու՝ հիմնվելով տնակի ազատման փաստի վրա: Խիստ կասկածներ կան, որ այստեղ առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր: Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Մհեր Խաչատրյանի հետ, սակայան վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանագերին եւ հաղորդագրություններին: Հ.Գ. Պատրաստ ենք ներկայացնել նաեւ վերջինիս կարծիքը տեղի ունեցածի մասին:

Ավելի ուշ ArmLur.am-ի հետ կապ հաստատեց հիմնադրամի նախկին տնօրենը եւ պարզաբանում ներկայացրեց:

«Ընդհանուր վերջնական ակտը բնակչին չի տրամադրվել որովհետեւ պաշտոնական փաստաթուղթ չէ դեռ: Հանձնաժողովը բաղկացած է 7 հոգուց եւ ընդհանուր ստուգումները մենք բոլորս կատարում ենք, վերջնական եթե բոլորը համաձայն են, նոր ստորագրում ենք: Ես ստորագրել եմ, քանի որ բնակիչն ասել է, որ այդ հատվածը ապամոնտաժած տարածքը ցույց է տվել, այդ տարածքը նկարել, ստորագրել եմ, բայց հանձնաժողովի մյուս անդամներից մարդիկ կան որ չեն ստորագրել եւ իրենք ասել են, որ նման խնդիր կա, ստուգումը կատարել ենք ու էդ տարածքը որը որ խնդիր է առաջացրել այդտեղ բնակելի տուն կար, որը բնակիչը ասել էր թե սեփական տուն է, իր եղբոր տունն է:

Ստուգելուց հետո նոր համոզվել ենք, բնակչի հետ զրուցել են մարզպետարանի ներկայացուցիչը եւ դրանից հետո պարզել են, որ դա այդ տնակի մաս է կազմում, այսինքն՝ երկու շինություն է եղել նույն հասցեի տակ, հետեւաբար պատասխան է եկել քաղաքապետարան, որ ամբողջությամբ ապամոտնաժված չէ, հետեւաբար բնակչի հետ զրույց է տարվել , որ մյուս հատվածն էլ ապամոնտաժի եւ գործընթացը հիմա ընթացի մեջ է պետք է վերջնական ապամոտնաժի վերջացնի, նոր թազա լուսանկրենք մյուս շինության ապամոնտաժված տարածքն էլ ներառենք մնացածի մեջ նոր արդեն տրամադրենք: Նման դեպք 3 հասցեի հետ է առաջացել:

Կոռուպցիոն ռիսկերի հետ կաված հայտարարությամբ ես եմ հանդես եկել հունվար ամսին եւ բազմաթիվ հարցեր եմ բարձրաձայնել: Մի փոքր ծիածաղելի կլինի, որ ես քրեական գործեր եմ հարուցել տալիս նման հարցերով եւ ներկա պահին ես կարող եմ թաթախված լինել այդ ամենի մե: Ես վստահ եմ, թե այս ամենը ում կողմից բեմադրված շոու է, »- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։




Լրահոս