«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ կառավարության նիստում որոշել էր լավ լուրեր հաղորդել։ Նախ հայտարարեց, որ այս տարի ցրտահարություն չի սպասվում։ Ապա ասաց, որ Սեւանա լճի մակարդակը բարձրանալու է․
«Սեւանա լիճն այսօրվա դրությամբ 7 սանտիմետրով անցած տարվա համեմատ պակաս է, եւ դա նորմալ երեւույթ է, քանի որ անցած տարի կլիման տաք էր, իսկ այս տարի լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչեւ հունիս, եւ տարվա վերջին Սեւանա լճի մակարդակը 5-10 սմ ավել կլինի»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում