«Սասնա ծռեր» կուսակցությունը Արցախում անցնելու է «պլան բ»-ին. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցությունը որոշել է Արցախում անցնել «պլան բ»-ին:

Բանն այն է, որ իրենց ոչ շատ մեծ, բայց կայուն համախոհների մեծ մասը Հայաստանում է, իսկ Արցախում հնարավոր չի դառնում համակիրների կայուն բանակ ձևավորել: Ուստի նրանք տեղերում փորձում են ճշտել, թե ով կարող է միանալ ֆորսմաժորային վիճակներին, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի:

Ըստ շրջանառվող լուրերի, «Սասնա ծռերը» համարում են, որ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն արդյունք էր առաջին հերթին ՊՊԾ գնդի գրավման ու, ըստ այդմ, իշխանությունների դիմադրողականության նվազեցման:

Ուստի նրանք մտածում են իրականացնել այնպիսի քայլեր, որ հետագայում Արցախում իրենք տեր դառնան իշխանությանը, ու ոչ ոք չկարողանա, ի տարբերություն Հայաստանի, իրենցից «խլել» դափնիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս