Դատական համակարգի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել: Օրենքով սահմանված կարգով` դատական համակարգին բյուջեից գումար է փոխանցվել աշխատակիցներին պարգեւավճար տալու համար, սակայն այն չեն կարող ըստ նպատակի օգտագործել: Պատճառն այն է, որ այդ գումարը բաշխելու ընթացակարգ չկա:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը չի հերքել այդ լուրերը` ասելով. «1 միլիարդ 845 միլիոն դրամ հատկացված է դատական համակարգին` ողջ անձնակազմին, պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տողով առանձին: Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որեւէ մեկը այդ տողից որեւէ դրամ պարգեւատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գումարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել եւ սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը»: Իսկ փաստաթուղթը, ըստ Փոլադյանի, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը` հանձին ՀՀ ֆինանսների նախարարության»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս