Ինչու է քաղաքացին կրակել ՊՆ հրամանատարի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խոմբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Այս պահին քննիչները բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են կատարում։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Սմբատ Մովսիսյանն ու Արթուր Մելիքյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի հետ:




Լրահոս