Երևանի կենդանաբանական այգու վագրի մոտ արյան լեյկոզ կա՞. զարգացումներ` սկանդալի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) վագրի մոտ ախտորոշված արյան լեյկոզն իրականում հնարավոր չէր հայտնաբերել Հայաստանում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Երևանի կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ ԵԿԱ վագրի` Բինգոյի մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ: «Հայաստանի պայմաններում հնարավոր չէ նման անալիզ իրականացնել, բացի այդ` մեկ անգամվա հետազոտությամբ հնարավոր չէ հիվանդությունը հաստատել։ Լեյկոզը կատվազգիների մոտ վիրուսային բնույթ կրող հիվանդություն է, և եթե նրա մոտ իրականում լեյկոզ է, ուրեմն մենք ունենք խնդիր, քանի որ այն վարակ է: Մյուս կողմից, փակ տարածության մեջ ինչպե՞ս կարող էր նա լեյկոզ ձեռք բերել»,- ասաց Ռաֆայելյանը։

Նրա խոսքով` վագրի մոտ ուղղակի քթի արյունահոսություն է եղել, ինչը զուգավորման շրջանում արուների մոտ սովորական երևույթ է: Ռաֆայելյանը հիշեցրեց, որ վերջերս Մանվել Գրիգորյանի այգուց էգ վագր են բերել կենդանաբանական այգի, իսկ Բինգոն արու է և սեռական որսի ժամանակ արու վագրերի քթից սովորաբար արյուն է գալիս:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս