Հեղափոխությունից հետո օֆշորային երկրները էապես նվազեցրել են իրենց ներդրումները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը սկսեց բացահայտել նաեւ նախկին իշխանությունների տնտեսական հանցագործությունները, ՀՀԿ-ականները պարբերաբար գուժում էին ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատման մասին` ասելով, թե դրսի կապիտալը կխուսափի այստեղ գործունեություն ծավալելուց:

Այնինչ, պարզվում է, անցած տարի, 2017թ. համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումները աճել են 18.8 մլրդ դրամով: 2017թ. ուղղակի ներդրումների չափը կազմել է 93 մլրդ դրամ, 2018 թ.՝ 111 մլրդ 870 մլն դրամ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ ներդրումների միայն 36 տոկոսն է իրականացվել 2018թ. առաջին երեք ամսվա ընթացքում, երբ դեռ ՀՀԿ-ն էր իշխանություն:

Իսկ, ահա, թավշյա հեղափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 71 մլրդ 563.3 մլն դրամ, զգալի մասը՝ տարեվերջին, երբ հստակ էր՝ նախկին իշխանությունների վերադարձը բացառված է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օֆշորային երկրները էապես նվազեցրել են իրենց ներդրումները, փոխարենը` ներդրումներն ավելացել են ՌԴ-ից, Լիբանանից, այլ երկրներից»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս