Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիի սահմանային անցակետի չեզոք գոտում Իրանի քաղաքացի 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի զննությունից հետո հայտնաբերվել է տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Մեղրի սահմանային անցակետում իրավապահները 34-ամյա Էսմայիլ Ռահագոզարիի «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի զննությունից հետո էլ վարորդի կողքի նստելատեղին հայտնաբերել են հոգեներգործուն 10 դեղահաբ։ Նախնական տվյալներով՝ դեղահաբերն ընկել էին նրա կնոջ գրպանից։

Իրանի քաղաքացի 64-ամյա Հոսսեին Սաեեդիի «Սկանիա» մակնիշի ավտոբուսից էլ իրավապահները վարորդի նստելատեղի մոտ հայտնաբերել են հոգեներգործուն 1 դեղահաբ, ինչպես և պոլիեթիլենային փաթեթներ՝ ափիոնանման զանգվածենրով։

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերված դեղահաբերն ու ափիոնանման զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։




Լրահոս