Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 6-ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողոթյուն:
Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Հրանտ Վարդանյանին հետմահու պարգեւատրել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Երկրի ղեկավարը պարգեւը հանձնել է բարերարի որդիներ Միքայել ու Կարեն Վարդանյաններին՝ նշելով, որ Արցախում միշտ հիշում եւ բարձր են գնահատում Հրանտ Վարդանյանի հայրենանվեր գործունեությունը:
Բակո Սահակյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության համար փաստաբան Ռուբեն Մելիքյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալ: