ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարություններին։
«Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության»,- ապրիլի 7-ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է Դավիթ Տոնոյանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելուվ news.am-ը, «Եռաբլուր»-ում էին նաեւ Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը․ նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների շիրիմներին։
Ապրիլի 7–ին տեղի է ունեցել ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։