ՖՈՏՈ. Ինչ վիճակ է Կենտրոնի դատարանի առջև. մարդկանց թիվն ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:

Այս պահին դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության բազմաթիվ աշխատակիցներ: Վերջիններս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Պահանջում ենք Նիկոլին»: Նրանց թիվն ավելանում է:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով` 7 036 666 312 դրա հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ։




Լրահոս