ՖՈՏՈ. Իրավիճակը գնալով լարվում է. «Սպայկա»-ի աշխատակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Այս պահին դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության բազմաթիվ աշխատակիցներ: Վերջիններս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դավիթ Ղազարյանին կալանավայր տեղափոխող մեքենան չի կարողանում առաջ շարժվել, քանի որ ակցիայի մասնակիցները շրջափակել են այն:

Քիչ առաջ աշխատակիցները փակեցին Տիգրան Մեեծի պողոտան՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:

Քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:




Լրահոս