
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ազատության պահանջով բողոքի ակցիա կազմակերպած աշխատակիցները հասան Կառավարություն: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` մարդկանց թիվը չի նվազում: Նրանց մեջ կա բերման ենթարկված մեկ քաղաքացի:
Կենտրոնի դատարանի առջև ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ որևէ բախում ոստիկանների հետ չպետք է լինի: