Beeline-ը վերագործարկել է երկու փաթեթ մարզերի բնակիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը վերագործարկել է «Մարզային 5500» և «Մարզային 3500» ծառայությունների փաթեթները, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։ Առաջարկները ներառում են կապի ծառայություններ և սարք՝ այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար՝ 4G մոդեմ, մինչև 70 ԳԲ շարժական ինտերնետ, SMS, BeeTV բջջային հեռուստատեսություն և նվեր՝ երկու SIM քարտ։

«Մարզային 5500» և «Մարզային 3500» փաթեթների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 5500 և 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 18 ամսվա բաժանորդագրությամբ։ Առաջարկները գործում են մինչև 2019 թ․ օգոստոսի 31-ը։

«Beeline-ը շարունակում է աշխատել՝ հաճախորդների համար ծառայությունները առավել պարզ և հարմար դարձնելու ուղղությամբ, հատկապես այն վայրերում, որտեղ գերարագ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Նոր առաջարկում հաճախորդների համար ներառված է ձայնային ծառայություններից ու ինտերնետից օգտվելու համար անհրաժեշտ ամեն բան», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Առաջարկի շրջանակում բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել հիմնական բջջային համարից։ Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝ www.beeline.am։




Լրահոս