Մինչև 70 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 2:12 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից:
Այնուամենայնիվ այսքանով հայ ըմբիշի ելույթները կարող են չավարտվել, եւ եթե ադրբեջանցին կարողանա հասնել եզրափակիչ, Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա: