Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանն այսօր կգա Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ անց՝ 19։30-ին, խորհրդարանում տեղի կունենա ՀՀ վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հիշեցնենք, որ այդ հանդիպումը նախատեսված էր դեռ նախորդ շաբաթ, սակայն ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։

Եվ ահա, մեր տեղեկություններով հանդիպումն ամեն դեպքում այսօր տեղի կունենա, չնայած շատ պատգամավորներ դեռևս շարունակվում են մնալ գործուղման մեջ։ Մենք տեղեկացանք, որ հանդիպումը ծրագրված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո և նվիրված էր լինելու հենց արցախյան հակամարտությանը, սակայն բնականաբար միայն այդ հարցով չեն սահմանափակվի։




Լրահոս