ՊԵԿ-ը կոչ է անում անօրինական ազդեցություն չգործադրել նախաքննության ընթացքի վրա. հայտարարություն` «Սպայկա»-ի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային հայտարարություններով (http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5791, http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5793) և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է:

Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս