Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽ-ում բյուջետային ճգնաժամի հարցի քննարկումը ԵԽԽՎ-ն հետաձգել է, այն կքննարկվի ամառային նստաշջանում: Ժողովրդավարության տուն 70-ամյա եվրոպական կառույցը ֆինանսական խնդիրներ ունի, նախատեսվում են աշխատակազմի, գործունեության առանձին ուղղությունների զգալի կրճատումներ: Այստեղ ձայնի իրավունքից զրկվելուց հետո Ռուսաստանը 2017 թ.-ից դադարեցրել է վճարումները Եվրոպայի խորհրդի բյուջե:  Ռուսական 100 մլն եվրոյի անդամավճարի ճեղքը ավելի է բարդացրել ֆինանսական իրավիճակը միջազգային այս կառույցում: Երեսուն մլն եվրոն ամենամյա վճարն է:

Ադրբեջանի հերթական ցինիզմի մասին այսօր հայ պատվիրակները հայտարարեցին Վեհաժողովի գարնանային նստաշրջանում: Նաիրա Զոհրաբյանը խոսեց Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ «Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը եւ 20 տարի ազատազրկելը Ադրբեջանի հերթական ցինիզմն է եվ պայմանավորված է Կարենի հայ լինելով»,- հայտարարեց Զոհրաբյանը` կատարվածը համարելով ցինիկ մարտահրավեր` ամբողջ քաղաքակիրթ աշխարհին:

Հայ պատգամավորը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ արեց անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

Սիրանույշ Մուրադյան

Ստրասբուրգ 




Լրահոս