Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ Ազգային ժողով, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Լրագրողները հարց ուղղեցին վարչապետին` կապված տրանսգենդերի պատմության հետ, սակայն վերջինս ասաց` վայ-վայ, և այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումը նախատեսված էր դեռ նախորդ շաբաթ, սակայն ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը ծրագրված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո և նվիրված էր լինելու հենց արցախյան հակամարտությանը, սակայն բնականաբար միայն այդ հարցով չեն սահմանափակվի։
Նշենք, որ հանդիպումը դռնփակ է: