Ավարտվել է վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հիշեցնենք, որ այդ հանդիպումը նախատեսված էր դեռ նախորդ շաբաթ, սակայն ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ Եվ ահա, մեր տեղեկություններով հանդիպումն ամեն դեպքում այսօր տեղի կունենա, չնայած շատ պատգամավորներ դեռևս շարունակվում են մնալ գործուղման մեջ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը ծրագրված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո և նվիրված էր լինելու հենց արցախյան հակամարտությանը, սակայն բնականաբար միայն այդ հարցով չեն սահմանափակվի։ Դռնփակ նիստից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։