
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեր ազատ ոճային ըմբիշները պարտություններ կրեցին եւ վաղաժամ հեռացան պայքարից:
Իր գոտեմարտը 1/8 եզրափակչում 0:1 հաշվով ադրբեջանցի Հաջի Ալիեւին տանուլ տվեց Վազգեն Թեւանյանը, ով առաջին գոտեմարտը ավարտել էր հաղթանակով:
Պարտություններ կրեցին նաեւ Գրիգոր Գրիգորյանը, Վաղինակ Մաթեւոսյանը եւ Սարգիս Հովսեփյանը, ովքեր համապատասխնաբար մրցում էին Օմարասխաբ Նաժմուդինովի,Անդրեյ Դուկովի եւ Գենադի Սուդինովիչի հետ:
Հիշեցնենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 14-ին: