Պատրաստ եղեք հայտնվելու հանրության ուշադրության կենտրոնում․ ապրիլի 9-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Այսօր Ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում:

Ցուլ

Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:

Երկվորյակներ

Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Խեցգետին

Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար. խելացի կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև ազգականներին այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար:

Առյուծ

Իրավիճակի կայունությունը կարող է խաթարվել ինչ-որ արտաքին հանգամանքով: Խոսակցությունները, վեճերն ու հավակնությունները ավելի շատ կլինեն, քան գործողությունները ու արարքները: Կարևոր միջոցառումների համար օրը անհաջող է: Աշխատեք սովորական ռիթմի մեջ, քանի որ լարման անկման վրա հույս դնել չի կարելի: Մի շարք ցանկալի պլանների իրագործման համար վառված է կարմիր լույս:

Կույս

Ձեր՝ գրեթե հանճարեղ առաջարկները արժանի գնահատականի չեն արժանանա: Բարդ օր է: Կարող են անախորժություններ առաջանալ այն հարցերում, որոնցով այժմ զբաղված եք: Այն զգացումը, որ անգամ մտերիմները ստիպում են ձեզ լրացուցիչ աշխատել կամ ուղղակի ձեզ չեն հասկանում, կարող է առաջացնել կոնֆլիկտներ: Քիչ ճանապարհորդեք, սիրային հանդիպումների համար ևս հարմար օր չեք ընտրել:

Կշեռք

Օրն ունի հարուստ ու ոչ միանշանակ պոտենցիալ: Մի հրաժարվեք շփումներից, անգամ եթե ստիպված եք հրաժարվել սիրելի զբաղմունքից: Կարող եք ստանալ նոր հետաքրքիր տեղեկատվություն, գտնել խնդրի լուծման նոր մեթոդներ: Դուք կհայտնաբերեք, որ արդյունքը ուղղակիորեն կապված չէ ջանքերի քանակից: Կարող է առաջանալ գիտելիքների կամ հարաբերություների նոր ոլորտ հետազոտելու ցանկություն: Մի սահմանափակեք գիտափորձերին տրվելու հնարավորությունը:

Կարիճ

Հիմա ձեզ համար կարևոր է տեսադաշտում պահել այն հարցերը, որոնք իրենց մեջ ահագնացող լարվածություն են պարունակում: Հնարավոր են զիջումներ, հետքայլեր: Զգացմունքները ու հույզերը տրամաբանությունից դուրս կլինեն: «Մնա՞լ թե՝ գնալ», «անե՞լ, թե՝ սպասել» հարցերին իբրև պատասխան ավելի հարմար է երկրորդ տարբերակը: Աշխատավայրում ամեն ինչ քաոսային է ու ձանձրալի: Պետք է հետևեք ձեր վարմունքին ոչ մեկին չվիրավորելու, ավելին չասելու համար:

Աղեղնավոր

Պատրաստ եղեք հայտնվելու հանրության ուշադրության կենտրոնում. ձեր մասին կխոսեն, ոմանք նույնիսկ կփորձեն հետևել հագնվելու ձեր ոճին: Աշխատանքում և ստեղծագործության մեջ նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում:

Այծեղջյուր

Ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կկարողանաք իրականացնել վճռական գործողություններ ձեռնարկելով: Գործունեության վրա բարենպաստ կազդեն շփումները: Աշխատավայրում օրը բավական հագեցած ու լարված կանցնի: Ցանկալի է հետաձգել գործուղումները:

Ջրհոս

Ամեն ինչում հետևեք ոսկե միջինին, և ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Ավարտին հասցրեք խղճի վրա ծանրացած հին գործերը:

Ձկներ

Ընկերների և համախոհների համակրանքն ու աջակցությունն այսօր ապահովված է: Այդուհանդերձ խորհուրդ է տրվում ավելի քիչ քննադատել աշխատակիցներին, ավելի հանգիստ վերաբերվել ուրիշների թերություններին:




Լրահոս