Սպայկայի թեման՝ թեժ քննարկումների պատճառ. մանրամասներ Փաշինյան-պատգամավորներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Այս հանդիպումը ծրագրված էր վաղուց, սակայն անընդհատ հետաձգվում էր վարչապետի աշխատանքային զբաղվածության պատճառով: Հանդիպումը տեւեց մոտ երկու ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորները մինչեւ վերջ մնացին հանդիպմանը: Ավելին` երեկ 88 հոգանոց խմբակցությունից կային նաեւ բացականեր: Հանդիպումից ամենաշուտը հեռացողների թվում էին Մխիթար Հայրապետյանն ու Հովիկ Աղազարյանը: Վերջինս մեզ փոխանցեց, թե հանդիպման է:

Մեր տեղեկություններով` հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հարցերի լայն շրջանակի` թե՛ արտաքին, թե՛ ներքին: Չի շրջանցվել նաեւ աղմուկ հանած տրանսգենդերի թեման: Մեր տեղեկություններով` ամենաշատը քննարկվել է հենց արցախյան հիմնահարցը, եւ հարցադրումները հիմնականում այդ թեմայով են եղել: Հարց տվողների մեջ են եղել պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Մարիա Կարապետյանը, Սիփան Փաշինյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք:

Մենք տեղեկացանք նաեւ, որ տրանսգենդերի հայտնի ելույթից հետո եղել է նաեւ ՔՊ վարչության նիստ, որի ժամանակ անդրադարձ է եղել թեմային: Նշենք, որ պատգամավորները հատկապես ոգեւորված էին հանդիպման վերջաբանից, որում խոսք էր գնացել Հայաստանի` աշխարհիկ պետություն լինելու եւ եկեղեցու հետ կապի մասին: Հավելենք, որ թեժ քննարկում է եղել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ` հաշվի առնելով, որ օրերս վարչապետը մասնակցում էր այդ ընկերության` պանրի արտադրամասի բացմանը: Սակայն ասվել է, որ ոչ ոք չպետք է պետության հետ սպառնալիքով խոսի, եւ, ըստ մեր աղբյուրների, այս թեմայով քննարկումները բավական թեժ են անցել:




Լրահոս