Միհրան Պողոսյանի «Քեթրին Գրուպը» սնանկ է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի մարտի 29-ի վճռով սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանի ապրիլի 4-ի որոշմամբ` սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը:

Պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա հուլիսի 1-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը` պահանջելով ավելի քան 6 մլն դրամ գումար: Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր է կուտակել:

Դատարանը գտել է, որ պարտապան «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության հատկանիշներն առկա են, հետեւաբար պարտապանի պահանջը պետք է կատարվի:




Լրահոս