
Կիրակի օրը Արցախում եկեղեցու բացմանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա էր միայն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ի սկզբանե որոշվել էր, որ այդ միջոցառմանը մասնակցելու համար Արցախ պետք է մեկներ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը: Ըստ էության, միջոցառումներին մասնակցելու «բաժանում էր» արվել. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ԵԿՄ համագումարին, նախագահ Սարգսյանը ներկա գտնվեր Արցախում:
ՀՀ նախագահը, սակայն, մի քանի օր շուտ մեկնեց Արցախ եւ եկեղեցու բացման օրն արդեն Հայաստանում չէր. նա մեկնել էր Հորդանան: