![](https://armlur.am/wp-content/uploads/2019/04/B81I7462.jpg)
Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքների վերաբերյալ` ուշադրություն հրավիրելով Սիրիայում հայկական ազգային մարդասիրական առաքելության և ՄԱԿ-ի մարդասիրական աջակցություն ցուցաբերող կառույցների միջև աշխատանքների համակարգման հնարավոր ձևաչափերի վրա: