Ինչ կարգով են ԼԳԲՏ ներկայացուցիչներն անձնագիր ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի մասին շատ խոսվեց: Հարցադրումներ են հնչում, թե ինչպես է նա մտել ԱԺ շենք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լիլիթ Մարտիրոսյանն ունի իր անձնագիրը՝ հենց այդ անուն-ազգանունով։ Իսկ ԼԳԲՏ ներկայացուցիչների (տվյալ դեպքում` սեռը փոխած անձանց) անձնագրի ստացման կարգը վերջերս է փոխվել՝ 2018թ. դեկտեմբերին։ Բանն այն է, որ նախկինում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները (արականից իգական, իգականից արական սեռի վերածվելու դեպքում) անձնագիրը փոխելու համար պետք է ներկայացնեին նաեւ հատուկ հոգեբույժի կողմից փաստաթուղթ։

Եվ ստացվում է՝ այդ մարդկանց մոտ, ամեն դեպքում, ամրագրվում էր սեռական ու հոգեկան շեղումների առկայությունը։ Սակայն դեկտեմբերից Արտակ Զեյնալյանի ղեկավարած ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է եղել, եւ այսուհետ որեւէ փաստաթուղթ այլեւս հարկավոր չէ անձնագիրը եւ հետեւաբար սեռափոխությունը հաստատելու համար։ Իրենց այդ հաղթանակի մասին հենց դեկտեմբերին ներկայացրել էր Լիլիթ Մարտիրոսյանն ու ասել, որ արդեն երկու անձ այսկերպ փոխել է իր անձնագիրը։

Նշենք, որ Լիլիթ Մարտիրոսյանն անձնագիր է ստացել նախկին իշխանությունների օրոք:

Այս հարցի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ լուրը իրականության հետ որևէ աղերս չունի: 2005 թվականից առ այսօր անձի սեռի փոփոխության կամ դրա հետևանքով անվան փոխմանն առնչվող օրենսդրական կարգավորումները փոփոխության չեն ենթարկվել:




Լրահոս