Դատական հայց` ընդդեմ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դատարան` ընդդեմ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի՝ պահանջելով բռնագանձել 3 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, հիմնադրամը չի վճարել իրեն պատկանող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի օգտագործած գազի գումարը:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի աշխատանքը պարալիզացված է. հարուցված քրեական գործի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը խոշոր չափերով փողերի լվացում եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու քրեական գործի շրջանակներում կալանավորված է:




Լրահոս