Եվրախորհրդի մոնիթորինգի ձեվաչափը Հայաստանում կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի մոնիթորինգի ձեվաչափը Հայաստանում կփոխվի: ԵԽ նախարարների կոմիտեն որոշում է ընդունել` Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ: Նախարարների խորհուրդը որոշել է, որ այսուհետև մոնիթորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության ընթացքի պարբերական դիտարկման» միջոցով:

Սա, ըստ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի, մի քայլ առաջ է և փաստացի փոխարինում է «հետ-անդամակցային» մոնիթորինգի ձեվաչափին: Ռուբեն Ռուբինյանը համարում է, որ ըստ էության ԵԽ քաղաքական ուղերձը Հայաստանին դրական գնահատական է` երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

«Մոնիթորինգի ձեվաչափը ուղիղ կապ ունի տվյալ երկրում ժողովրդավարության եվ մարդու իրավունքների վիճակի հետ»,- հիշեցնում է Ռուբինյանը, եվ պետք է նկատի առնել, որ տարբեր ձեվաչափերով մոնիթորինգի տակ են շատ երկրներ, այդ թվում նաեվ կայացած, ժողովրդավարական ավանդույթներով երկրներ: Հայկական պատվիրակության ղեկավարն, ի դեպ, չի բացառում, որ ինչ-որ կետում, ապագայում մեր երկիրն այլեվս մոնիթորինգի տակ չլինի: Բայց ասում է այնպես չէ, որ մենք չենք ուզում լինել մոնիթորինգի տակ. «դա առաջին հերթին հենց մեզ է անհրաժեշտ, որպեսզի մենք առաջ շարժվենք մարդու իրավունքների եվ ժողովրդավարության մեր ռեֆորմներով»,-ամփոփում է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը:

Սիրանույշ Մուրադյան

Ստրասբուրգ




Լրահոս