Ինչպես հայտնի դարձավ, ուժային կառույցները այս պահին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» գործողություն են իրականացնում: ArmLur.am-ի հետ զրույցում ՊԵԿ-ից հաստատեցին, որ իսկապես նման գործողություններ են իրականցվում, սակայն մանրամասներ դեռ չհայտնեցին:ՊԵԿ-ի նման որոշումը պայմանավորված է ահազանգով, որի համաձայն՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:
Նշենք, որ «Առինջ Մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանի խոսքով՝ վարձավճարների հետ կապված ահազանգը իրականության հետ կապ չունի, և ոչ-ոք չի կարող նման բան ապացուցել:
ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ ՊԵԿ-ի տեղեկատավությամբ, իրենք ունեն ինֆորմացիա իբրեւ թե նման բան կա, եւ այդ ինֆորմացիայի հիման վրա ներխուժել են այնտեղ:
«Ներկա պահի դրությամբ էլ դա շարունակվում է: Իրենք թող իրականացնեն իրենց գործողությունները իրենց լիազարությունների վերապահված շրջանակներում, եւ հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ: Մենք ողջունում են պետական մարմինների ողջամտությունը արձագանքելու ամեն իրավախախտման, բայց եթե իրականում կա իրավախախտում:
Այսօր որեւէ աշխատակից որեւէ բանից դժգոհ չէ եւ վարչական մարմինը պետք է ապացուցի, թե ինչքանով է հիմնավոր իրենց կողմից իրակաացվող ստուգումը: Եթե մենք հասկացանք, որ այստեղ ավելի շատ քաղաքական ենթատեքստ կա, բնական է, մենք հնչեցնելու ենք քաղաքական գնահատական»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:
ArmLur.am-ը հետաքրքրվեց` այսինքն ինքը չի՞ բացառում, որ սրա պատճառը կարող է լինել տեղի ունեցող հայտնի իրադարձությունները ԲՀԿ-ի եւ իշխանության միջեւ, ասաց, որ ինքը ոչինչ չի բացառում: