![](https://armlur.am/wp-content/uploads/2019/04/56942492_420141958737709_4003639251995459584_n.jpg)
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
61 կգ քաշային կարգում հիանալի է ելույթ ունենում 19-ամյա Արսեն Հարությունյանը:
Մեր ըմբիշը 1/4 եզրափակչում մրցել է թուրք Ռեջեփ Թոփալի հետ ու հաղթել 5:2 հաշվով: Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ: