
Ապրիլի 10-13-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ապրիլի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: