Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը գոհ է հետհեղափոխական Հայաստանի զարգացումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ ունեցավ եվ վեհաժողովականների հարցերին պատասխանեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը: Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հարցրեց` ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետ գործողությունների ծրագրի արդյունավետությունը եւ ինչ ակնկալիքներ ունեք Հայաստանից: Հետհեղափոխական Հայաստանի զարգացումներից Յագլանդը գոհ էր: Արձանագրեց` հետեվողականույթունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում, կառավարման բարձր մակարդակի թափանցիկությունը, պայքարը կոռուպցիայի դեմ  շոշափելի քայլեր են ` կառուցելու անվտանգ ու զարգացած Հայաստան: ԵԽ գլխավոր քարտուղարին գոհացնում է, որ Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհին նկատի է առել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները: Հայաստանը լավ օրինակ կարող է լինել ԵԽ անդամ երկրների համար, ինչպիսին Վրաստանն է, որն առավելագույնս է օգտվում Եվրախորհրդի փորձագիտական ներուժից:

Նորվեգացի պատգամավոր Պիետեր Օմցիգթն էլ դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին, ասաց մի քանի ամիս առաջ ադրբեջանական կոռուպցիոն սխեմաների մասին հարցում է ուղարկել Թյորբորն Յագլանդին, բայց արձագանք չի ստացել: Օմցիգթը, հիշեցնենք այն պատվիրակն է, որն առաջինը նախաձեռնեց ԵԽԽՎ-ում կոռուպցիան հետաքննող Անկախ մարմին ստեղծելու ստորագրահավաքը: Նորվեգացի պատվիրակը ԵԽ նորվեգացի գլխավոր քարտուղարին հարցրեց` ի՞նչ կարող է ասել Յագլանդը Ադրբեջանի` ԵԽԽՎ պատվիրակներին կաշառելու մասին իր’ տեղյակ լինելու առնչությամբ: Թյորբորն Յագլանդը չպատասխանեց , ասաց նախկինում երկու անգամ պարզաբանել է այդ հարցը, հետեվաբար կխնայի ժամանակն ու այլ հարցերի կարձագանքի: Իսկ ժամանակին ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարում էր` խայտառակություն կլինի, եթե ճշտվեն Ադրբեջանի վերաբերյալ կոռուպցիոն գործարարքներն ու հաստատվեն: Անցած տարի արդեն այդ գործարքները հաստատվեցին, որոնց առանցքային դերակատարներից էին ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, իտալական պատվիրակության նախկին ղեկվար Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի հարցով նախկին համազեկուցող Ալան Դեստքեսը:

Հաստատվեց , որ Ադրբեջանը վաղուց է ակտիվորեն զբաղվում եվրապատգամավորներին կաշառելով եվ որ Բաքվի «խավիարային դիվանագիտությունն» ամենեվին էլ երիտասարդ չէ: ԵԽԽՎ-ի Անկախ քննչական մարմինը զեկույց հրապարակեց ՝ միանգամից 14 պատգամավորի անուններով ,որոնք ընդհանուր 29 կոռուպցիոն սխեմաների միջոցով «կապոցներ» են ստացել Ադրբեջանից. ձկնկիթ, գորգեր, թանկարժեք ժամացույցներ : Նրանց մուտքը ԵԽԽՎ պարզապես արգելեցին: Իսկ կոռուպցիոն սխեմաների կազմակերպիչները ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովն ու Էլհան Սուլեյմանովն են: Փողերի լվացման հարցը այս նստաշրջանում էլ ԵԽԽՎ սեղանին է: Փողերի լվացման, «լվացքատների», ֆինանսական հանցագործություններին վերաբերվող զեկույցում Ադրբեջանի մասին հիշատակումներն անհաշվելի են: Փաստաթղթի քննարկումը նախատեսված է հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին:

Իսկ մինչ այդ , հիշեցնենք որ Եվրոպական պալատում ելույթ կուեննա եվ վեհաժողովականների հարցերին կպատասխանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նույն օրը Փաշինյանը Վեհաժողովի նախասրահում կբացի «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:

Սիրանույշ Մուրադյան 

Ստրասբուրգ




Լրահոս