«Իրավունքի կողմ» ՀԿ-ն համագործակցո՞ւմ է արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է` համացանցում ակտիվ քննարկվում է ԱԺ ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հայտնի ելույթը։ Նշենք, որ ելույթ ունեցողը «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահն է, եւ նա ԱԺ Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին մասնակցելու հայտ էր ներկայացրել հենց այդ հասարակական կազմակերպության անունից։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը գործում է 2016թ.-ից եւ հայտնի է որպես ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող կառույց։ Ավելին՝ կազմակերպությունը 2016 թվականից համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության քաղացիական կացության ակտերի գրանցման բաժնի հետ, եւ դրա արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։

Ասել է թե` պետական կառույցների համար որեւէ դժվարություն չէր ներկայացնում այս հասարակական կազմակերպության գործունեության բնույթի մասին տեղեկատվություն իմանալը` ընդամենն այդ կազմակերպության անունը փնտրելով google որոնողական համակարգում:

Այնպես որ, այդ կազմակերպությունը շատ հայտնի է, ու պետական կառույցները եթե մի փոքր ջանք գործադրեին, կարող էին իմանալ լսումներին հայտ ներկայացրած կազմակերպության մասին, հաշվարկել ԱԺ-ում նրանց հնարավոր քայլերը:




Լրահոս