Դատավորներն ահազանգում են. ներքին տարաձայնությունները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում ներքին տարաձայնությունները շարունակվում են: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից ոմանք համակարգիչ եւ տպիչ չունեն աշխատելու համար: Ավելին` դատավորն այդ խնդրի հետ կապված դեռ նախորդ տարի դիմել է ինչպես մարզային դատարանի աշխատակազմին, այնպես էլ դատական դեպարտամենտ: Խոստացվել է, որ հունվարին խնդիրները լուծված կլինեն, սակայն արդեն ապրիլ ամիսն է, իսկ դատավորը մնացել է առանց տեխնիկական միջոցների:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի հետ, ինչի ի պատասխան` վերջինս հայտնեց, որ բոլոր տեխնիկական միջոցներով ապահովված են եւ նման խնդիր չունեն: Մինչդեռ դատավորները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, դիմում են մեզ եւ խնդրում օգնել իրենց, քանի որ ղեկավարները մատը մատին չեն տալիս տարրական պայմաններով ապահովելու համար:




Լրահոս