
Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Չեխիայի պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ չեխական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները: