![](https://armlur.am/wp-content/uploads/2019/03/artak-zeynalyan.jpg)
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
«Որպես վկա հարցաքննվել եմ մարտի 1-ի գործով: Որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել Սահմանադրական դատարանում և վիճարկել ԿԸՀ-ի ընդունած որոշումը»,- ասաց Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ գործին ամբողջությամբ չի տիրապետում, որպեսզի կարողանան գնահատել դրա ընթացքը: