«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է
ը: Նա խոսել է մասնագիտական երազանքների, նախընտրելի դերերի մասին, խոստովանել է՝ զբաղվածությունն այնքան մեծ է, որ ամենակարեւոր բաների համար սովորաբար ժամանակ չի ունենում: Մի փոքր խոսել ենք նաեւ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքի մասին, որը դերասանը մեկ բառով բնութագրել է որպես քաոս: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իր երեխաների ապագան տեսնում է միայն ու միայն Հայաստանում:
-Ստեփա՛ն, եթե ոչ դերասան, ապա ի՞նչ կցանկանայիք դառնալ, էլ ո՞ր մասնագիտությունն է Ձեզ հետաքրքրում:
-Զարմանալի բան եմ ասելու՝ դիպուկահար: Ռազմական գործ, առհասարակ, շատ եմ սիրում:
-Ձեզ համարձակ մարդ համարո՞ւմ եք:
-Այո, շատ:
-Այս երեքից ո՞րն է Ձեր մասին՝ դերասան, որը կարողանում է շատ լավ կերպարանափոխվե՞լ, դերասան, որը կարողանում է հիշվե՞լ, թե՞ որը կարողանում է հուզել:
-Առաջինը երեւի:
-Ժամանակ չունեք նույնիսկ…
-Օյ… Ոչ մի բանի համար ժամանակ չունեմ, բայց վատ բաներից չխոսենք: Այսպես ասեմ՝ ամենակարեւոր բաների համար ժամանակ չունեմ:
-Ամենաշատը ինչի՞ց եք վախենում: Ֆոբիաներ ունե՞ք:
-Այո, վախենում եմ բարձրությունից եւ փակ տարածությունից:
-Մեր այսօրվա իրականության մեջ ամենամտահոգիչ երեւույթը ո՞րն է:
-Անտարբերությունը:
-Մահվան մասին հաճա՞խ եք մտածում:
-Միշտ: Կարծում եմ՝ չկա մեկը, ով չի մտածում այդ մասին:
-Հայ ժամանակակից դերասաններից ո՞վ է Ձեզ առանձնապես հիացնում:
-Դավիթ Հակոբյանը:
-Շարունակե՛ք միտքը. «Տղամարդը երբեք չպետք է…»
-Ստի:
-Կնոջը սեքսուալ է դարձնում…
-Նրա ժպիտը:
-Ձեր կյանքի դժվարին փուլը կապված է…
-Միշտ դժվարին փուլերի միջով եմ անցել, բայց որ պատմեմ, կսկսեք լացել, պետք չէ (ծիծաղում է):
-Սերը կարո՞ղ է անցնել:
-Ո՛չ, երբեք:
-Խուսափում եք մարդկանցից, որոնք…
-Էներգետիկ վամպիրներ են, որոնք դիլետանտ են իրենց գործում:
-Ձեզ հնարավոր չէ տեսնել մոլերո՞ւմ, ֆուտբոլային խաղերին՝ հանդիսատեսի շրջանո՞ւմ, հարսանիքներին պարելի՞ս:
– Ֆուտբոլային խաղերին՝ հանդիսատեսի շրջանում:
-Ո՞րն է ուժեղ տղամարդը, ինչպե՞ս կբնութագրեք:
-Իմ նման տղամարդը (ծիծաղում է): Չէ, կատակում եմ… Ուժեղ է նա, ով նրբանկատ է, բարեհամբույր, բարի, այն տղամարդը, որ սիրում է…
-Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
-Այո:
-Օրը սկսում եք…
-Սուրճով:
-Ընկերներ շա՞տ ունեք:
-Այո, շատ-շատ, եւ հպարտանում եմ նրանցով:
-Մանկության հետ կապված վառ հիշողություն, որ տպավորվել է…
-Այն, որ պապս ինձ ժամացույց նվիրեց, երկու օր հետո կանչեց, հետ վերցրեց:
-Ձեր տրամադրության գույնը:
-Դեղինը:
-Ֆիլմ, որ ինչքան էլ դիտեք, չեք հոգնի:
-Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ «Օսկար»-ը, Ադրեանո Չելենտանոյի մասնակցությամբ «Բլեֆ» եւ «Անսանձի սանձահարումը» ֆիլմերը:
-Սիրելի դերասանը:
-Հենց Չելենտանոն:
-Որտե՞ղ եք տեսնում Ձեր երեխաների ապագան:
-Միայն ու միայն Հայաստանում:
-Ի՞նչ կցանկանաք առաջնահերթ նրանց տալ:
-Սեր ու բարություն:
-Երեխաներն ավելի շատ Ձեր փողի՞, թե՞ իրենց հետ անցկացրած ժամանակի կարիքն ունեն:
-Միանշանակ, իրենց հետ անցկացրած ժամանակի:
-Դեր, որ շատ կցանկանայիք խաղալ:
-Տիգրան Մեծ, կցանկանայի մարմնավորել Ստալինին՝ երիտասարդ ժամանակ, Տրոցկուն:
-Հասցնու՞մ եք դիտել ներկայացումներ այլ թատրոններում, որտեղ դուք չեք աշխատում, ծանոթանալ Ձեր կոլեգաների խաղին:
-Եթե ժամանակ լինում է, գնում եմ թատրոն:
-Ձեր ոլորտում կա՞ մի բան, որի հետ այդպես էլ չհամակերպվեցիք:
-Նախանձը, ատելությունը, չարությունը:
-Հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը՝ մեկ բառով: Ինչի՞ է այն նման:
-Քաոսի:
-Եվ վերջում՝ հիմա ինչի՞ մասին եք երազում:
-Որ էկրանավորվի Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը», եւ ես խաղամ Ջոյի դերը:
Աննա Բաբաջանյան