ԲՀԿ-ն ՊԵԿ ստուգումները ճնշում է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ իրականացրած ստուգումները ԲՀԿ ներկայացուցիչները որակում են ճնշում իրենց վրա: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե ճնշում կա, ապա դա կարող է լինել մասնավոր բիզնեսի հետ կապված:

«Իսկ դա հակասում է վարչապետի հայտարարած քաղաքականությանը` մասնավոր բիզնեսի հետ կապված: Ես կարծում եմ, որ այդ ստուգումները պետք չի քաղաքականացնել, դա երեւի շատ իրավական խնդիրներ կան այստեղ:

Համենայնդեպս, այդ գործընթացների ավարտից հետո պարզ կլինի, թե դրանք որքանով էին նպատակային, որքանով էին համապատասխանում մեր երկրի օրենսդրությանը, որի հիման վրա էլ արդեն կկարողանանք հնչեցնել քաղաքական գնահատականներ»,- նշեց նա:




Լրահոս