Տեւական ժամանակ է` լուրեր են շրջանառվում, որ ապրլի 23-ին՝ իր հրաժարականի օրվանից մեկ տարի անց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց է տալու: Այդ հարցազրույցի հիմնական ասելիքը, իհարկե, դժվար չէ կռահել. նա փորձելու է համոզել, որ այդ մեկ տարում կա՛մ ոչինչ չի փոխվել, կա՛մ նույնիսկ ամեն ինչ դեպի ավելի վատն է փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթին հատնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի վրա ՀՀԿ-ում մի ամբողջ թիմ է աշխատել: Օրինակ` հարցազրույցի քաղաքական մասի վրա աշխատել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իրավական կողմով աշխատանք է տարել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդատվություն է տվել պաշտպանական եւ միջազգային մի շարք հարցերով, իսկ տնտեսական հարցերի դեպքում՝ այդ ոլորտի նախկին նախարար-փոխնախարարների թիմը: Փաստորեն, ՀՀԿ-ում թիմով լծվել են շեֆի հարցազրույցը սարքելու գործին, որպեսզի հնարավորինս անխոցելի լինի եւ կարողանա «ջախջախել» ներկայիս իշխանութուններին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: