ԱԱԾ-ին 11 մլն դրամ հատկացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ԱԱԾ-ին։ Մասնավորապես, կհատկացվի 11 մլն դրամ, որը տրված է «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» եւ «Տրանսպորտային նյութեր» հոդվածներով։

Հիմնավորումից պարզ է դառնում, որ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականին ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնել:




Լրահոս