ՀՖՖ-ն և ՊՆ-ն ծրագրում են ստեղծել բանակային կենտրոնական մարզական ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հանդիպում է կայացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի, փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը սկզբունքային համաձայնության են հասել բանակային կենտրոնական մարզական ակումբ (ԲԿՄԱ) ստեղծելու վերաբերյալ: Հաջորդ շաբաթ աշխատանքային խումբ է ձևավորվելու արդեն փաստաթղթային և մնացած այլ հարցերը ձևակերպելու համար:

Արմեն Մելիքբեկյանն այս մասին հայտարարել է Նոյեմբերյան կատարած այցի շրջանակներում, որտեղ մասնակիցները կանգ են առել Սևանի ֆուտբոլի ակադեմիայում՝ ծանոթանալու Սևանի խաղադաշտին ու ակադեմիայի ենթակառուցվածքներին:




Լրահոս