
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ։Նա հանդիպումներ է ունենում ԵԽԽՎ ղեկավարության հետ: Այսօր նա կհանդիպի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյտեկ Սավիցկու, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Երևանի ժամանակով 14:00-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա վեհաժողովի նիստում, որից հետո կպատասխանի վեհաժողովականների հարցերին:
Փաշինյանին հարց տալու համար գրանցվել են նաեվ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության 3 ներկայացուցիչ, սկզբի հարցերը ֆրանսիացիները կհնչեցնեն, գրանցվել է նաեվ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Սիրանույշ Մուրադյան